Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հոկտեմբերի 5-9-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Նկարիչների հետքերով. կատարում ենք կրկնօրինակումներ հայտնի նկարիչների գործերից

Նպատակը՝

. Ծանոթություն հայտնի նկարիչների գործերին

. Աչքի ճկունության զարգացում

. Ձեռքի վարպետության զարգացում

. Ընկալածը վերարտադրելու կարողության զարգացում

. Ճաշակի կերտում և զարգացում

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Անհրաժեշտ նյութեր՝ A3 կամ A4 ֆորմատի թուղթ (վատման), գուաշ, վրձիններ, մատիտներ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, լավագույն աշխատանքների ցուցադրում:

Հոկտեմբերի 5-9-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ Կվիլինգ. ստեղծում ենք հետաքրքիր կոմպոզիցիաներ թղթե ժապավեններից

Նեղ և երկար թղթե շերտերը փաթաթում ենք պարուրաձև, որից հետո դրանց տալիս ենք ֆորմաներ: Միացնելով պատրաստի էլեմենտները որոշակի ձևով՝ կարելի է պատրաստել իսկական գլուխգործոցներ:

Նպատակը՝

. Նուրբ շարժիչային հմտությունների զարգացում

. Երևակայության զարգացում

. Թղթի և մկրատի հետ աշխատելու կարողության զարգացում

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, A3 կամ A4 ֆորմատի հաստ թուղթ (վատման)

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, լավագույն աշխատանքների ցուցադրում:

Հոկտեմբերի 5-9-ի նախագծեր

1-3-րդ դասարանների Նկարչություն, Ընտրությամբ գործունեություն

Թեմա` Կավագործություն. պատրաստում ենք կենդանակերպ աղամաններ

Նպատակը՝

. Նուրբ շարժիչային հմտությունների զարգացում

. Երևակայության զարգացում

. Նյութը զգալու կարողության զարգացում

Նախագծի մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանցիներ

Անհրաժեշտ նյութեր՝ կավ, տախտակներ, գործիքներ, գոգնոցներ:

Նախագծի ամփոփումը՝ լուսանկարների տեսքով: