Ճամփորդություն դեպի Խոր վիրապ և Տափի ամրոց (ամփոփում)

Սեպտեմբերի 19-ին հավաքվեցինք Հարավային դպրոցի մոտ և ուղևորվեցինք դեպի Խոր վիրապ: Եղանք Խոր վիրապի վանքում, հիացանք այնտեղից բացվող գեղեցիկ բնապատկերով, ծանոթացանք Խոր վիրապի պատմությանը և մեր իսկ աչքերով տեսանք այն հորը, որի մեջ 14 տարի շարունակ ապրել էր Գրիգոր Լուսավորիչը: Այնուհետև նախաճաշեցինք և սկսեցինք մեր աշնանային էտյուդները Խոր վիրապի չքնաղագեղ բնության գրկում: Երեխաներից յուրաքանչյուրը յուրովի պատկերեց իր տպավորություններն ու զգացմունքները պատմական տարածքի շնչով ոգևորված: Էտյուդները ավարտին հասցնելուց հետո ուղևորվեցինք դեպի Տափի ամրոց: Ճանապարհը դժվարին էր և խորդուբորդ, բայց երեխաների հետաքրքրությունը մեծ էր , իսկ սպասելիքները՝ շատ: Տափի ամրոցը ուսումնասիրման լավ վայր հանդիսացավ երեխաների համար: Նրանք սկսեցին զննել ամեն մի թուփը, քարը և խոռոչը: Ամեն ինչ գեղեցիկ էր և գաղտնիքներով լի: Ամեն մի քար, թուփ այստեղ իր պատմությունն ուներ: Ընդհանուր առմամբ ճամփորդությունը հաջողված էր և արկածներով լի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: